Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը, հատնում է Առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության, բնակիչներից մեկը է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

Բնակչի տնից իրականացվել է ջրի նմուշառում, լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չեն արձանագրվել, կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Կրկնակի հետազոտությունների արդյունքում ևս արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքներն ապահովելու նպատակով։

Մինչև ջրի որակի վերականգնումը նախարարությունը Ծավի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից՝ ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային նպատակներով։

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ Սակայն, կանխարգելիչ միջոցառումների շրջանակում կիրականացվեն տնայցեր, հայտնում է նախարարությունը։

Կառավարությունն ու համայնքը միջոցներ կձեռնարկեն՝ մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի աղտոտման պատճառը պարզելու ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե ջրից չէ, ապա ինչի՞ց է». աղիքային վարակին բնորոշ գանգատներով հոսպիտալացման 3-րդ դեպքը Բյուրեղավանում«Ջուր չունե՞ք՝ ապացուցեք ինքներդ». Արփինե Հովհաննիսյանի արձագանքը ՀԾԿՀ-ի պատասխանինԿառավարությունը ջրամատակարարման համակարգի կառավարման նոր պայմանագիր է կնքելու