Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվեց լիցենզիայից

«Շանգրի Լա» խաղատունը, արխիվ

Այսօր հայտնի դարձավ, որ ուժը կորցրած է ճանաչվել Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախորդ շաբաթ էլ Երևանի քաղաքապետարանը որոշել էր դադարեցնել Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող «Մուլտի վելնես» կենտրոնի վարձակալության պայմանագիրը:

Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ի վերջո դուրս կգա քաղաքականությունից, հաշվի առնելով, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսներում ստուգումներ են սկսվել:

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը համոզված է՝ «իշխանությունը ճնշումներով ոչնչի չի հասնելու»:

«Կանխատեսելիորեն՝ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու», - «Ազատությանը» ասաց Սուրենյանցը:

Նա Ծառուկյանին պատկանող բիզնեսներում կատարվող ստուգումներն ու որոշումները կապում է ԲՀԿ առաջնորդի քաղաքականություն մտնելու հետ:

«Լողավազանի, «Արարատ ցեմենտ»-ի, «Շանգրի Լա»-ի խնդիրները, ամեն ինչ օքեյ կլիներ, եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, չէ՞: Ինքը կհամարվեր խոշոր կապիտալի ներկայացուցիչ: Նույնիսկ կգտնվեին իշխանամետ պատգամավորներ, որ գուցե նրան բարերար տիտղոսով դիմեին», - նշեց Սուրենյանցը:

Քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանը, տարբեր ժամանակահատվածներում, քաղաքականության էջը բացելուց հետո կրկին փակել է՝ գործող իշխանության հետ առճակատումից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Յոթ քաղաքական ուժեր ՍԴ են դիմել. վիճարկում են ընտրության արդյունքները««Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են». Տոնոյան«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը սկսում է «քայլերի շարք» Փաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետԾառուկյանի բացած ու փակած էջերը. ԲՀԿ-ն ԱԺ մտնելու սահմանագծին