ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում տարածել է հոդված, որում լուսաբանվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիի IV մեդիաֆորումում արած հայտարարությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում Թրամփի ջանքերի վերաբերյալ։
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը՝ որպես բացառիկ արդյունավետ խաղաղարարի՝ ընդգծելով, որ նրա սկզբունքորեն տարբերվող դիվանագիտական մոտեցումը վճռորոշ դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում» և, Ալիևի խոսքով՝ «բացել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ նոր դարաշրջան»։
Հոդվածը հրապարակվել է «Breitbart» լրատվամիջոցում, որը համարվում է խիստ աջ կամ ծայրահեղ պահպանողական ուղղվածության լրատվամիջոց։ Այն բացահայտ պաշտպանում է «America First» քաղաքականությունը և հաճախ հրապարակում է նյութեր, որոնք համահունչ են Դոնալդ Թրամփի և ամերիկյան պահպանողական շարժման դիրքորոշումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիև․ «3+3» ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերըԱլիևը խոսել է խաղաղությունից, դժգոհել Մինսկի խմբից, ԵԽԽՎ-ից, Բայդենից, Բորելից և ՕկամպոյիցԱլիև. Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ, բայց նրանք պետք է առաջին քայլն անեն