TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին. Օքթայ

ԱՄՆ - Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.

TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին։ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն է այդ մասին այսօր հայտարարել՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ եղել են Թուրքիայի առաջնահերթությունը։

APA գործակալության փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ 10-րդ նիստի ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Օքթայը ևս մեկ անգամ շեշտել է, որ այն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, և որ Անկարան Բաքվի և Երևանի վերջին քայլերը դիտարկում է որպես վստահության ամրապնդման միջոց։

«Թուրքիան շարունակում է հարաբերությունների նորմալացման գործընթացը Հայաստանի հետ։ Թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Վրաստանի ներդրումն ու համագործակցությունը այս երկխոսության մեջ մեծ արժեք ունի», - նշել է Ֆուաթ Օքթայը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը Հարավային Կովկասում, մինչ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն անորոշ էՀայաստանի երկաթուղիների կառավարումը այլ երկրի փոխանցելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ ՇոյգուԵրկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. Փաշինյան«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա փոխըմբռնում». Ալիևը՝ ՀՀ Սահմանադրության մասինՀաջիև. TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համարTRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵրևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումներըՎենսի 24 ժամը Հայաստանում. դրոններ, միջուկային համաձայնագիր, չիպեր ու գերիների հարց