Հանրային տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել, այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման և կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է: Եվ, փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Տիգրան Ավինյանը հավելեց նաև, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասվում է 45 նոր տրոլեյբուս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ավինյանը զգուշացրել է՝ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումիցԱվելի վաղ, Երևանի քաղաքապետը զգուշացրել էր, որ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից։ «Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես, հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»,- ասել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքապետը շեշտել էր՝ վարորդը պետք է կանգնեցնի ավտոբուսը, եթե քաղաքացիները չվճարեն. «Եվ պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հերիք եղավ, բոլ եղավ. Տիգրան Ավինյանը՝ տրանսպորտում չվճարելու մասինԱյս զգուշացումներից հետո հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներից դժգոհում էին, որ անհարմարություն է պատճառվել. առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի է բարդացել: Քաղաքացիներն ասում են՝ այժմ վարորդներն են հսկում, որ ուղևորները վճարեն, ինչի հետևանքով առաջանում է երկարատև կանգառ, հաճախ վիճաբանություն, անգամ բռնություն էր տեղի ունեցել. օրերս վարորդներից մեկին ծեծի էին ենթարկել: