ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է վերսկսել Իրանին ավիահարվածները՝ առանց այլ մանրամասները նշելու:
«Եվ միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել», - նոյեմբերի 1-ին Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է նա:
«Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ... Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», - հավելել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շաբաթավերջին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել է Իրանի հարցը։ Այլ մանրամասներ նա չէր հայտնել:
Ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին, հաղորդել էր, որ Նեթանյահուն ճնշում է գործադրել Թրամփի վրա՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Իրանին հարվածներ հասցնելու համար։ Թրամփը, սակայն, հակված է եղել հնարավորություն տալ, որ այժմ ընթացող բանակցությունները շարունակվեն, գրել էր լրատվամիջոցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփն ակնարկել է, որ կրկին կարող են հարվածել ԻրանինԽամենեին խոստանում է պատասխանել
Ու մինչ Թրամփը սպառնում է նոր հնարավոր հարվածներով, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին զգուշացրել է միջազգային հանրությանը, որ ցանկացած աստիճանի կամ տեսակի սպառնալիք կստանա «անհապաղ, արդյունավետ և աշխարհագրորեն սահմանափակում չունեցող» արձագանք:
Պաշտոնական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Խամենեին շաբաթ հանդիպել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարների հետ և հանձնարարել նրանց պատրաստվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններին։
Euronews-ը գրում է, որ «աշխարհագրորեն սահմանափակում չունեցող պատասխան» սպառնալիքը նշանակում է, որ նոր հարձակման դեպքում Իրանը կարող է թիրախավորել ոչ միայն Եվրոպան, այլև Հարավային Կովկասը։
Պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Խամենեին, որը փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր հանրությանը չի հայտնվել, նաև կոչ է արել թարմացնել ԱՄՆ-ում և Իսրայելում հնարավոր թիրախների ցանկը, որը ներառում է «բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական ակտիվները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հաղորդում է նորագույն ՀՕՊ համակարգի միջոցով ամերիկյան 2 անօդաչու ոչնչացնելու մասինԽամենեին նաև հայտարարել է, որ Իրանը կորոշի ցանկացած նոր պատերազմի տևողությունը։ «Եթե Իրանի թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, Իսլամական Հանրապետության զինված ուժերը և Իրանի ժողովուրդն են որոշելու, թե երբ և ինչ պայմաններում կավարտվեն այդ հարձակումները», - ասել է նա։
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, Իրանի բանակի հրամանատարի և նրա շտաբի պետի հետ միասին, գերագույն առաջնորդին ներկայացրել է երկրի ռազմական պատրաստվածությունը և ասել, որ Իրանի զենքի արտադրությունը «յոթ անգամ» աճել է։