ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում:
«Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար՝ ի պաշտպանություն իմ թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրմանը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այս բարձր գնահատականի համար, որը ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես հավատարիմ եմ մնում հակամարտությունների դադարեցմանը, խաղաղության կառավարմանը և բոլոր մարդկանց բարեկեցության ապահովմանը», - ըստ ԶԼՄ-ների՝ ասված է նամակում:
Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս տարի, սակայն, նա չարժանացավ մրցանակին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփից առաջ. առաջնորդներ, որոնք ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ ու քննադատվել