ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ նամակի համար, որով առաջադրել են նրա թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
«Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը», - կառավարության հաղորդմամբ՝ նշել է նախագահ Թրամփը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Իլհամ Ալիևին ուղղված նամակի մասին՝ նմանատիպ բովանդակությամբ:
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին», - ասված է վարչապետ Փաշինյանին ուղղված Սպիտակ տան ղեկավարի նամակում:
Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս տարի, սակայն, նա չարժանացավ մրցանակին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփից առաջ. առաջնորդներ, որոնք ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ ու քննադատվել