ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով: Նա Սպիտակ տանը լրագրողներին ասել է՝ կարևոր է, որ ինքը հասանելի մնա՝ պատերազմի ընթացքը վերահսկելու համար:
Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատնից BBC-ին փոխանցել են, որ ծանոթացել են Թրամփի հայտարարություններին, սակայն չունեն այլ տեղեկատվություն:
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները Փարիզում բանակցություններ են վարել ներդրումների, սակագների և տնտեսական պատժամիջոցների շուրջ: Որոշ հարցերի դեպքում նրանք համաձայնության են եկել, հայտնել է Չինաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Լի Չենգանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը և Ծինփինը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանի շուրջ ներկայիս իրավիճակը