ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7-ով ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ գործում է ճանապարհորդության լիակատար արգելք:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել «ընդլայնելու և ուժեղացնելու մուտքի սահմանափակումները այն երկրներից քաղաքացիների համար, որոնք ունեն ակնհայտ, մշտական և լուրջ թերություններ ստուգման, կրկնակի ստուգման և տեղեկատվության փոխանակման մեջ»:
Այսպես արգելվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Սիրիայի քաղաքացիների, Լաոսի, Սիեռա Լեոնեի, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը:
Սպիտակ տունը հայտնել է, որ ընդլայնված արգելքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:
Այդ գործողությունները ձեռնարկվում են Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության դրականորեն փոփոխման ֆոնին: Սակայն իրավիճակը, ըստ էության, փոխվել է ԱՄՆ բանակի երկու զինվորի՝ նախորդ շաբաթ Սիրիայում սպանվելուց հետո: