ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Կուբային առաջարկել է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ զգուշացնելով, որ այլևս չի ստանա նավթ կամ փող։
«Կուբա այլևս ո՛չ նավթ կգնա, ո՛չ էլ փող...զրո։ Ես նրանց խստորեն խորհուրդ եմ տալիս գործարք կնքել, քանի դեռ շատ ուշ չէ», - իր Truth Social-ում գրել է Թրամփը:
«Կուբան երկար տարիներ ապրել է Վենեսուելայից ստացված մեծ քանակությամբ նավթի և փողի հաշվին», - հավելել է Թրամփը։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն այս հայտարարությունից հետո ասել է. «Ոչ ոք մեզ չի ասում, թե ինչ անենք», իսկ այդ երկրի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսն էլ նշել է, որ Կուբան իրավունք ունի վառելիք ներմուծել ցանկացած մատակարարից, որը պատրաստ է այն արտահանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես նավթով հարուստ Վենեսուելայի շուրջ անկայունությունը կազդի հեռավոր գործընկերների հետ առևտրի վրաՀավանաբար ոչ մի երկիր այնքան խոցելի չէ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների հետևանքների առումով, որքան Կուբան։ Նրա համար վենեսուելական նավթի կորուստը կործանարար կլինի:
Ֆինանսական խնդիրներ ունեցող երկիրը մեծապես կախված է Վենեսուելայից էներգակիրների մատակարարումներից՝ խիստ սուբսիդավորված, մատչելի գներով։
«Վենեսուելան այսօր Կուբային մատակարարում է օրական մոտ 35 հազար բարել նավթ, որը կազմում է կղզու նավթային դեֆիցիտի 50 տոկոսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Օսթինում Տեխասի համալսարանի աշխատակից Խորխե Պինոնը։
«Կուբան չունի ֆինանսական միջոցներ այդ հնարավոր դեֆիցիտը լրացնելու համար», - ասել է նա:
ԱՄՆ պատժամիջոցների կիրառումն արդեն հանգեցրել է էներգակիրների մատակարարման կրճատմանը, և Կուբան տառապում է էլեկտրաէներգիայի անջատումների աճող քանակից, որոնք հարվածում են ինչպես բնակելի անշարժ գույքին, այնպես էլ արդյունաբերությանը։
Թրամփը հայտարարել է, որ Կուբան «անկում է ապրում»։