Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ, սպասում ենք կատարմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստում է տվել F-35 կործանիչների վերաբերյալ, սպասում է դրա կատարմանը։

Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ «պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին»:

Անկարան նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության և շանագործման ծրագրից դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։