Թրամփը խոստացել է «երբևէ չտեսնված» հարվածներ հասցնել Իրանին Թեհրանի պատասխանի դեպքում

Միացյալ Նահանգները երբևէ «չտեսնված ուժով» կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սրի ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ «ծանր և նպատակային ռմբակոծությունները» կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X հարթակում գրել է, որ «իրանական ռեժիմը հնարավորություն ուներ, սակայն հրաժարվեց համաձայնության գալ և այժմ կրում է դրա հետևանքները»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդՊակիստանում ԱՄՆ հյուպատոսության մոտ բախումների հետևանքով կա առնվազն 9 զոհԻրանը հայտնում է մի քանի պաշտոնյայի մահվան մասինԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է