Թրամփը Իրանին կոչ է անում «հնարավորինս շուտ խելքի գալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանը «հնարավորինս շուտ խելքի գա»։

«Իրանը չի կարողանում կարգավորել իր գործերը։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համաձայնագիր։ Ավելի լավ է՝ շուտով խելքի գան», - Truth Social սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հրապարակմանը կից ԱՄՆ նախագահը տեղադրել է իր պատկերազարդումը՝ արհեստական բանականությամբ գեներացված․ Թրամփը՝ ինքնաձիգը ձեռքին, և հետևյալ մակագրությամբ․ «ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՊԱՐՈՆ ԲԱՐԻ ՏՂԱ» (NO MORE MR. NICE GUY!)։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

WSJ․ Թրամփը հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանըԹրամփը հայտարարում է՝ Չարլզ Թագավորը համակարծիք է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Չարլզը չի մեկնաբանումԻրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը. ԹրամփԹրամփը թերևս չի ընդունի Իրանի առաջարկը. CNN