Թրամփը հույս է հայտնում, որ «Հեզբոլա»-ն «պատշաճ կգործի»

Իսրայելական հարվածների հետևանքները՝ Լիբանանում, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հույս է հայտնել, որ «Հեզբոլա» զինված խմբավորումը «պատշաճ» կերպով կգործի Լիբանանի և Իսրայելի միջև մի քանի ժամ առաջ կնքված 10-օրյա հրադադարի ընթացքում։

«Հուսով եմ, որ «Հեզբոլա»-ն լավ և պատշաճ կերպով կգործի այս կարևոր ժամանակահատվածում», - Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Դա մեծ պահ կլինի նրանց համար, եթե նրանք դա անեն։ Վերջ սպանություններին։ Պետք է վերջապես խաղաղություն լինի», - ընդգծել է Սպիտակ տան առաջնորդը։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տեղահանվել, սա բնակչության մեկ հինգերորդն է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը սա «աննախադեպ» է որակել և կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ օգնել Լիբանանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մթնոլորտը ծանր, ահավոր է». ինչ են պատմում լիբանանահայերըԹրամփը զրուցել է Լիբանանի նախագահի հետԲեյրութը նախապայմաններ է առաջ քաշում Իսրայելի հետ բանակցությունների համարՄԱԿ-ի փորձագետները դատապարտում են Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումներըԻսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին