ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ն համաձայնել է բանակցություններ վարել Իրանի հետ, այն բանից հետո, երբ Թեհրանը խնդրել է շարունակել բանակցությունները:
Նախագահ Թրամփը, սակայն հավելել է, որ երկու երկրների միջև հրադադարն «ավարտվել է»։
«Իրանը մեզ խնդրել է շարունակել «բանակցությունները»։ Մենք համաձայնել ենք դա անել, բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ հրադադարն ավարտվել է», - իր Truth Social հարթակում գրել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդել էր, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։