Թրամփը հայտնել է Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է՝ այս շաբաթ Չինաստանում հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է Reuters-ը։

Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր հանդիպմանը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ներկայությունը կախված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինից։

«(Ծինփինը) մեկ ամիս առաջ այստեղ էր, և մենք նաև հանդիպելու ենք (Ռուսաստանի) նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է՝ հանդիպենք նաև Կիմ Չեն Ընի հետ», - ասել է Թրամփը՝ հավելելով՝ «դա լավ կլինի. մենք շատ բաների հասնելու հնարավորություն ունենք»։

Դեռ օգոստոսին The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ և վերսկսել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Թրամփն ու Կիմ Չեն Ընը երեք անգամ հանդիպել են ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնավարման տարիներին, սակայն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման շուրջ բանակցություններն ի վերջո փակուղի են մտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը, Սի Ծինփինն ու Թրամփը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կունենան Չինաստանում