Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ:
«Շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը, հայտնել նաև.- «Շատ լավ հեռախոսազանգ ունեցա «Հեզբոլա»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեցվեն»:
Այսօր իրանական կիսապաշտոնական Tasnim-ը հաղորդեց, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի բանակցային թիմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը միջնորդների միջոցով:
Ըստ գործակալության՝ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողությունները չեն դադարեցվել։