ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վերջնական չէ, և որ նա կարող է վերսկսել ռմբակոծությունները, եթե այն իրեն դուր չգա։
«Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եվ եթե դա ինձ դուր չգա, մենք կվերադառնանք նրանց վրա կրակելուն, նրանց գլխին ռումբեր նետելուն։ Եթե դա ինձ դուր չգա, եթե նրանք լավ չպահեն իրենց, մենք կվերադառնանք նրանց գլխին ռումբեր նետելուն», - Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովում ասել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը չի նախատեսում Իրանի նկատմամբ անհապաղ պատժամիջոցների մեղմացում՝ հավելելով, որ այս հարցի մասին նա կխոսի ավելի ուշ։