ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։
«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց... ես դրանից գոհ չեմ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է երկու կամ երեք խմբի։
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը սպառնում է «ցավոտ հարվածներով», եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումներըՆախօրեին Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, Թրամփն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամկետ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե Միացյալ Նահանգները փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։