ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս վստահ չէ, թե իր վարչակազմը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության լիցենզիա։
Թրամփի խոսքով՝ վարչակազմն այժմ ուսումնասիրում է այդ հարցը։ Financial Times-ի թղթակցին Թրամփն ասել է, որ խոսքը «եզակի սպառազինության» մասին է, և անհրաժեշտ է «զգույշ լինել», թե ում են տրամադրվում դրա արտադրության լիցենզիաները։ Նա նշել է, որ սովորաբար ԱՄՆ-ը նման լիցենզիաներ չի տրամադրում։
Այս հայտարարությունները հնչել են Թրամփի և Զելենսկու՝ Սպիտակ տանը կայացած հանդիպումից ընդամենը մի քանի օր անց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկին հայտնել է՝ «լավ հանդիպում» է ունեցել Թրամփի հետՈւկրաինայի նախագահն այդ հանդիպումը հաջողված էր բնորոշել, և նշել էր, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ռուսական բալիստիկ հրթիռներին հակազդելու միջոցները, որոնց դեմ պայքարի համար առաջին հերթին նախատեսված են Patriot համակարգերը։
Սպիտակ տունը պաշտոնապես չէր հայտնել, որ այդ թեման քննարկվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը դրական է որակել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումներըՎերջին օրերին Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ձգտում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը։ «Մեզ հրթիռներ պետք չեն։ Մեզ խաղաղություն է պետք», - ասել է նա։
Միևնույն ժամանակ Թրամփը հաստատել է, որ օգոստոսի առաջին անգամ Կիև կայցելեն իր հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Հուլիսի սկզբին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ Թրամփը նույնպես հանդիպել էր Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային տրամադրել Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզիաներ։