ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի գործադիր տնօրենի և ենթադրյալ չինացի լրտեսի միջև սիրավեպը, հայտնում է BBC-ն։
Թրամփն ասել է, որ երկուշաբթի խոսել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ՝ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե ԱՄՆ-ն կարծում է, որ նա չինական լրտեսական արշավի թիրախ է դարձել։
«Ես նրան տվեցի այդ հարցը. «Դու գիտեի՞ր, որ նա լրտես է»։ Նա ասաց. «Ես պատկերացում անգամ չունեի, որ նա լրտես է»: Եվ ես իսկապես հավատում եմ նրան», - լրագրողներին ասել է Թրամփը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ BBC-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարներն ԱԲ վերահսկողության մասին փաստաթուղթ են ստորագրելՉինաստանը հերքել է Հուանգի դեմ ուղղված մեղադրանքները: Երկրի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ մեղադրանքները «լիովին անհիմն են, սպեկուլյատիվ և միտված են Չինաստանին զրպարտելուն ու վարկաբեկելուն»։
Nvidia-ն, որն իր հերթին անկախ հետաքննություն է անցկացնում չինական լրտես համարվող Ալիս Հուանգի հետ կապված գործի վերաբերյալ, հայտարարել է, որ չունի որևէ պատճառ կարծելու, որ ընկերության գաղտնիքները կամ ազգային անվտանգությունը վտանգված են։
Nvidia-ն Apple-ից հետո աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ընկերությունն է և նախագծում է համակարգչային չիպեր, որոնք արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման գլխավոր բաղադրիչներից են դարձել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Meta-ն կօգտագործի AI՝ անչափահասների հաշիվները բացահայտելու համարԱյս լուրերի ֆոնին երեկ ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ 250 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի գինը նվազեց ավելի քան 4%-ով։
Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ալիս Հուանգը, որը հայտնի է նաև որպես Հուանգ Լե, Պեկինի լրտես է եղել։
Թերթի տվյալներով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցյալ գարնանը Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին նամակ է ուղարկել՝ զգուշացնելով, որ Nvidia-ի ղեկավարը մտերիմ հարաբերությունների մեջ է չինացի լրտեսի հետ։
Ալիս Հուանգը սինգապուրյան Megaspeed ընկերության կառավարիչ տնօրենն էր, որը համագործակցում էր Nvidia-ի հետ։