Թրամփ․ «Մենք բանակցելու ենք Կուբայի հետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ առաջիկայում Վաշինգտոնը պատրաստվում է բանակցել Կուբայի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում՝ Կուբան «ձախողված պետություն» որակելով։

Թրամփի պնդմամբ՝ «Կուբան օգնություն է աղերսում, և մենք խոսելու ենք նրանց հետ»։

Տնտեսական կացությունը Կուբայում կտրուկ վատթարացել էր տարեսկզբին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ձերբակալությունից և վենեսուելական նավթի՝ Կուբա առաքումների դադարեցումից հետո։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվել կղզու՝ ԱՄՆ կողմից սահմանված ծովային շրջափակման հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն արտոնել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթակրին ժամանել ԿուբաԹրամփը հայտարարել է, որ Կուբան ցանկանում է «գործարք» կնքել ԱՄՆ-ի հետԿուբայի ջրերում տեղի ունեցած միջադեպի ընթացքում զոհվածներից մեկը ԱՄՆ քաղաքացի էր․ CNNՌուսաստանը Կուբայի ջրերում տեղի ունեցած միջադեպը «ԱՄՆ-ի կողմից ագրեսիվ սադրանք» է որակելԹրամփը Կուբային կոչ է արել համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ