Թրամփ․ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կրկին վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որի համաձայն Իրանը պետք է զուրկ լինի միջուկային զենքի ստեղծման ցանկացած հնարավորությունից։

«Մեր թիվ մեկ նպատակը անփոփոխ է․ Իրանը որևէ դեպքում, որևէ պարագայում, որևէ ձևաչափով չպետք է միջուկային զենք ունենա»,- Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել աշխարհում էներգակիրների կայուն գները: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել էր, որ ԱՄՆ-ն այս հակամարությունից դուրս կգա «ավելի ուժեղ դիրքում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը պնդում է՝ աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, Թեհրանը դեռ չի արձագանքումԻրանը հայտնում է՝ Օմանի հետ բանակցությունները շարունակվում ենԹրամփը ողջունում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրըԹրամփը Պենտագոնին հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըԹրամփի բանագնաց Քուշները հանդիպել է «Համաս»-ի առաջնորդին