Թրամփ. Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի: Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է այսօր Քանզասի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունենալու:

«Շուտով կավարտվի», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ հավելելով. - «Մեզ երաշխիք է պետք, որ միջուկային զենք երբեք չի լինելու»:

Դոնալդ Թրամփը վստահեցրել է նաև, որ Միացյալ Նահանգները չի հարվածի Իրանին մինչև նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հաղորդում է նորագույն ՀՕՊ համակարգի միջոցով ամերիկյան 2 անօդաչու ոչնչացնելու մասինԹրամփն ակնարկել է, որ կրկին կարող են հարվածել ԻրանինԹրամփը հերքել է, թե բանակցում են Իրանի հետԵթե ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը կվերաբացվի․ Արաղչի