Թրամփ. Իրանի դեմ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել է «շատ-շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։

«Մենք շատ վճռական հաղթում ենք։ Մենք շատ ավելի առաջ ենք ժամանակացույցից», - նշել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։

«Դա շուտով կավարտվի»։ Հարցին, թե արդյոք այն կավարտվի՞ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ՝ ոչ, բայց ասել է. «Շուտով, շատ շուտով»։

«Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը և փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը։ Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, հարվածները կլինեն շատ-շատ ավելի ուժեղ մակարդակով», - ասել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է՝ Իրանի դեմ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի