Թրամփ. ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին չորեքշաբթի երեկոյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի երեկոյան նոր հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։

«Մի փոքր նախազգուշացում կտամ. այսօր երեկոյան մենք նրանց ծանր հարվածներ կհասցնենք», Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը հայտարարել է նախագահ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ն վերահաստատում է երկաթե հանձնառությունը հավաքական պաշտպանությանը

ԱՄՆ նախագահն այսօր ավելի վաղ հայտարարեց, թե այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև այս գիշեր սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդել է, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։