Տուսկ․ «Ուկրաինայում տեսանելի ապագայում խաղաղություն չի լինի»

Արխիվ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համոզմամբ՝ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն առնվազն մինչև գալիք ձմեռ․ «Այս մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի և նախագահ Զելենսկու հետ։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել»,- նշել է Տուսկը։

Լեհական կառավարության ղեկավարի խոսքով՝ «Բոլորի սպասելիքն այն է, որ Ռուսաստանը նոր էսկալացիայի կգնա՝ ցանկանալով պատերազմը երկարաձգել առնվազն մինչև ձմեռ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են հանգստանալ Բելառուսում՝ Ռուսաստանի փոխարենԶելենսկի. «Մոսկվան կայրվի, եթե ռուսական հարվածները շարունակվեն»Ուշակով․ «Իրավիճակը ռազմաճակատում հօգուտ Ուկրաինայի չի փոխվել»ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետախուզական ծառայությունները կապի մեջ են Ուկրաինայի հարցով. ՏԱՍՍ