Թուրքիայում ձերբակալվել են վեց եվրոպացի ակտիվիստներ, որոնք երկիր էին ժամանել՝ ուսումնասիրելու քաղաքական կալանավորների բանտային պայմանները։
Այս մասին AFP-ին հայտնել է նրանց փաստաբան Նաիմ Էմինօղլուն՝ ընդգծելով՝ ձերբակալվածները Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից և Ռուսաստանից են։
«Փաստաբանների, լրագրողների և իրավապաշտպանների միջազգային պատվիրակությունը Թուրքիա է ժամանել փետրվարի 18-ին»,- AFP-ին ասել է Էմինօղլուն՝ նշելով, որ ոստիկանությունը նրանց տեղեկացրել է, թե «ձերբակալվել են արտաքսումից առաջ» առգրավվելով նաև նրանց անձնագրերը։
Ըստ փաստաբանի՝ ակտիվիստները Թուրքիա էին եկել ուսումնասիրելու «ջրհորի տիպի բանտային համակարգը և մեկուսացման պայմանները»։ Ըստ ականատեսների՝ սրանք շատ փոքր, արևի լույսից զրկված խցեր են, ինչի հետևանքով ստեղծվում է խորը ջրհորի մեջ գտնվելու զգացողություն։ Այստեղ են պահվում որոշ քաղաքական կալանավորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում ձերբակալվել է գերմանական լրատվամիջոցի համար աշխատող լրագրողԱյս 6 ակտիվիստներից բացի նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է գերմանական հանրային հեռարձակող Deutsche Welle-ի թուրք լրագրողին։ Ստամբուլի դատախազությունը նրան մեղադրվում է «կեղծ լուրեր տարածելու» և «նախագահին վիրավորելու» համար։ DW-ն կոշտ է արձագանքել Անկարային՝ պահանջելով անհապաղ ազատել լրագրողին։ Բեռլինը խորապես մտահոգված է Թուրքիայում Deutsche Welle-ի լրագրողի ձերբակալմամբ, հայտարարել է կառավարության խոսնակը։ Գերմանիայի մշակույթի նախարար Վոլֆրամ Վեյմերը ևս կոչ է արել Թուրքիային ազատ արձակել լրագրողին՝ ընդգծելով՝ «Լրագրությունը քրեական հանցանք չէ»։