Թուրքիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանում

Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանում՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում կարող է «ևս մեկ հումանիտար աղետ» տեղի ունենալ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում, որը ավելի է խորացնում տարածաշրջանի անկայունությունը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Պաշտոնական Անկարան ընդգծում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող «ցեղասպանական և կոլեկտիվ պատժի քաղաքականությունը», այս անգամ՝ Լիբանանում, «տարածաշրջանում կհանգեցնի ևս մեկ հումանիտար աղետի»։

Իսրայելի բանակն այսօր հայտարարել է, որ սկսել են այսպես կոչված «սահմանափակ ցամաքային գործողություններ» Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի Լեբա քաղաքում դպրոցը դարձել է ապաստան պատերազմի հետևանքով տեղահանվածների համարԻսրայելը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ «ցամաքային գործողություններ» է սկսելԻսրայելը Լիբանանում հարվածել է «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին