Տոլստոյ․ «ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»

«Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

«Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել [Հայաստանից]։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,- հայտարարել է Տոլստոյը՝ մանրամասնելով․

«Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ օրինակ՝ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շոյգու․ «Հայաստանը ՀԱՊԿ-ի գործունեությանը չի մասնակցում մտացածին պատճառներով»ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովըՄեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. ՇոյգուՕվերչուկ. Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, բայց պետք է արագ կողմնորոշվել«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». Գալուզին