Երևանի Սուրբ Աննա եկեղեցում այսօր միջադեպ գրանցվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ: Պատարագը դեռ չէր ավարտվել:
Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ:
«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով:
Ի վերջո, պաշտոնյաները դուրս եկան եկեղեցուց:
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագի է մասնակցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը