Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:
Վեհափառը պատարագի է մասնակցում Էջմիածնի մայր տաճարում:
Արդեն հաջորդ կիրակի՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: