Թել Ավիվից Վիեննա թռչող «Ավստրիական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում`պայթելու սպառնալիքի պատճառով, ավիաընկերությունից ասել են ավստրիական APA գործակալությանը:
Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ վայրէջքից հետո Airbus A320 «ինքնաթիռը ստուգվել է» Բուլղարիայի մայրաքաղաքում։ Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, հայտնում է Deutsche Welle-ն։
Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռումբի մասին սպառնալիքի ազդանշան է ստացվել, երբ ինքնաթիռը թռչում էր Բուլղարիայի վրայով։
Բուլղարիայի իշխանությունները հեռուստաալիքին հայտնել են, որ Սոֆիայում վայրէջք կատարելուց առաջ ինքնաթիռին ուղեկցել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կործանիչ։ Սոֆիայում վայրէջքից հետո բոլոր ուղևորներն իջել են ինքնաթիռից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վիրավոր օդաչուներ, փոփոխված չվերթ. ի՞նչ է տեղի ունեցել Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռումFlightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռել է իր սովորական երթուղով, սակայն կտրուկ շրջադարձ է կատարել Ռումինիայի հարավային մասում և վայրէջք կատարել Սոֆիայում։ Երեք ժամ անց այն շարունակել է չվերթը դեպի Վիեննա, որտեղ հասել է հոկտեմբերի 19-ի գիշերը։
Հոկտեմբերի սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններից Իսրայել թռչող FlyDubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռնը ստիպված էր եղել փոխել ուղղությունն ու Թել Ավիվի փոխարեն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն փորձել էր առևանգել ինքնաթիռը և դրանով բախել Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանին կամ որևէ բարձրահարկ շենքի:
Նա դանահակահարել էր հրամանատարին և նրա առաջին օգնականին: Սակայն նրանց օգնության կանչերից հետո ուղևորներն էին միջամտել ու չեզոքացրել երկրորդ օդաչունին: