Թեհրանը համաձայնագիր կկնքի միայն «շոշափելի արդյունքներից» հետո․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ

Իրանի խորհրդարանի խոսնակ, Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ որևէ համաձայնագիր չի հաստատի, եթե այն չերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքները, հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ամերիկյան խոստումների նկատմամբ «վստահություն չկա», հավելելով, որ Թեհրանն իր հանձնառությունները կկատարի միայն «շոշափելի արդյունքներից» հետո։

Նրա խոսքով՝ Թեհրանը համաձայնագրի վերաբերյալ դատողություններ կանի կոնկրետ արդյունքների հիման վրա։

Ղալիբաֆն այսօր վերստին ստանձնեց Մեջլիսի խոսնակի պաշտոնը։ Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», ընդգծելով, սակայն, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ Թրամփի՝ Իրանում ինտերնետի վերականգնումը գործարք ցանկանալու ազդակ էՂալիբաֆ. Իրանը զիջումների է հասնում հրթիռների միջոցով և պարտադրում է փոխըմբռնումԸստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ը և Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերելՄինչ Թրամփը սպասում է, Թեհրանը վերանայում է ամերիկյան պատասխանը իրենց առաջարկներին Իրանի հետ գործարքը կա՛մ կլինի հիանալի և նշանակալի, կա՛մ գործարք չի լինի. Թրամփ