Թեհրանը «դեռ» վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ. «Ֆարս»

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ քննարկվող համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ չի կայացրել և չի հայտարարել բանակցությունների ընթացքում առաջարկված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իր վերջնական որոշումը», - հաղորդում է Ֆարսը՝ հղում անելով «իրանական բանակցային թիմին մոտ գտնվող լավատեղյակ աղբյուրին»:

Նախատեսվող համաձայնագիրը բախվել է Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչների դիմադրությանը, որոնք պնդում են, որ այն չի բխում Իրանի շահերից և կզրկի Թեհրանին ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության լծակից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այսօր՝ հունիսի 14-ին, որին անմիջապես կհաջորդի համաշխարհային առևտրի համար կարևոր Հորմուզի նեղուցի բացումը «բոլորի համար»:

Թեհրանից էլ ավելի վաղ կասկածի տակ էին դրել, որ հունիսի 14-ին կստորագրվի համաձայնագիրը, իսկ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել էր, որ հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամկետը «կիրակի օրը չի լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այսօր, Թեհրանից չեն մեկնաբանելԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնել մի շարք առանցքային հարցերի շուրջ. ReutersԼիբանանը հաղորդում է իսրայելական նոր հարվածների մասինԱՄՆ-ն հայտարարում է, որ խոցել է իրանական մի քանի անօդաչու թռչող սարքերԱրաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»Թեհրանը հերքում է Թրամփին և պնդում՝ վերջնական որոշում չկա, թեև խաղաղության փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է