Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, արխիվային լուսանկար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ ուրբաթ օրը տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթից

Արդարադատության նախարարն ավելի վաղ վերահաստատել էր՝ նոր Սահմանադրության տեքստն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտ ամսին: Իսկ թե արդյոք Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ևս կհասցնի այդ ժամկետում քննարկել և հաստատել այդ նոր տեքստը, նախարարը հայտնել էր.

«Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի ու դա երբևէ չի ենթադրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը: Խորհրդի հետ քննարկումները կփորձենք կազմակերպել այնպես, իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չլինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միանշանակ կշարունակենք ու կամփոփենք», - ասել է Սրբուհի Գալյանը:

Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. ԳալյանՎարչապետի դիրքորոշումը չենք կարող հաշվի չառնել. փոխնախարարը՝ Սահմանադրության նախաբանից հռչակագրին հղումը հանելու մասին«Ալիևի տնային աշխատանքը ես չեմ կատարի». Սահմանադրական բարեփոխումները դեռ չեն հասել Մայր օրենքի նախաբանինԻշխանության պնդմամբ՝ Սահմանադրության հարցը չպիտի դիտարկել Բաքվի պահանջների կոնտեքստում, ընդդիմությունը հակառակ կարծիքին էՄեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. արդարադատության նախարար«Մանիպուլյացիա». Մարուքյանը՝ Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրինԱնկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ