Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով տարածաշրջանային նոր իրողությունների մասին:
«Մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով հեշտությամբ կգտնենք բոլոր երեք երկրների շահերը բավարարելու լավագույն միջոցը», - ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցում և ինչ շահերի մասին է խոսքը:
Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները պնդել էին, թե Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման դիմաց պահանջել է 92 դոլար՝ մեկ տոննայի համար։ Այս տեղեկություններից հետո Թբիլիսին հաստատել էր, որ ադրբեջանական նավթի տարանցման վերաբերյալ հարցում է ստացել դաշնակից երկրից: Վրաստանը հայտարարել էր, թե պատրաստ է անվճար մեկանգամյա անցում ապահովել՝ չհստակեցնելով, թե ինչ պայմաններ կգործեն կանոնավոր տարանցումների դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար