Տասնյակ ձերբակալվածներ Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ

Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքը, արխիվ

«Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանին հարող տարածքից», - հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Ցուցարարները դատարանի շենքի մոտ էին հավաքվել՝ բողոքելով առաջիկա ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղարկելու որոշման դեմ։

Ձերբակալությունները տեղի էին ունեցել ընդդիմադիր կուսակցության վերաքննիչ բողոքի քննարկման մեկնարկին զուգահեռ։

«Յաբլոկո» կուսակցության մոսկովյան կառույցի ղեկավարի տեղեկություններով՝ բերման ենթարկված ցուցարարների թիվը հասնում է 35-ի։ ОВД-Инфо կայքի տվյալներով՝ դատարանի շենքին հարող հրապարակից ոստիկանության մոտակա բաժանմունքներ են տեղափոխվել բողոքի ակցիայի առնվազն 55 մասնակիցներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը