Թաիլանդն ու Կամբոջան կփորձեն վերականգնել զինադադարը

Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են դեկտեմբերի 24-ին պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել՝ մի քանի ամիս տևած զինադադարը վերականգնելու նպատակով:

Մրանց միջև սահմանային մարտերը վերսկսվել և շարունակվում են արդեն երրորդ շաբաթը, զոհվել է առնվազն 80 մարդ:

Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի արտաքին գործերի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կամբոջայի և Թաիլանդի միջև կնքված հրադադարը խախտվել է