Թաիլանդի և Կամբոջայի ռազմական պաշտոնյաները բանակցություններ են վարում հրադադարի ռեժիմի վերականգնման շուրջ:
Բանակցությունների վայր է ընտրվել սահմանային անցակետը։
Կամբոջայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մալի Սոչեատան հայտնել է, որ բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 16:30-ին՝ երկու կողմերի գեներալների ղեկավարությամբ:
Այս հանդիպումը ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր ամենանշանակալի քայլն է և հաջորդում Է Մալայզիայի, Չինաստանի և Միացյալ Նահանգների՝ երկու երկրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու առանձին անհաջող փորձերին: