Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները մոտ ապագայում կարող են մեկնել Մոսկվա, հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
«Ամերիկյան պատվիրակությունը մտադիր է Պուտինին ներկայացնել ուկրաինական կարգավորման նոր տարբերակը», - գրում է Bloomberg՝ ընդգծելով սակայն, որ այցի նախապատրաստման աշխատանքները դեռ չեն ավարտվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է, որ չի հավատում Պուտինի կեցավայրին ուղղված հարվածի մասին հաղորդմանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կավարտվի՞ արդյոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը 2026 թվականին