Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ժամկետներ չի նշել։
«Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից», - սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ վարչապետ Սթարմերը «լիովին ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ միգրացիա և էներգետիկա»:
«Նրան մաղթում եմ ամենայն բարիք», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սթարմերը վաղը կարող է հրաժարական տալ․ ObserverՍթարմերի դիրքերը սասանող վտանգը հասունանում էր ամիսներ շարունակ։ Ուրբաթ օրը նրա մրցակից Էնդի Բուրնամը խորհրդարանում մանդատ ստացավ: Այդպես նա կարող է մարտահրավեր նետել վարչապետի առաջնորդությանը Լեյբորիստական կուսակցության ներսում։