Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի օրը հրաժարական է ներկայացնելու, Reuters-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական Observer թերթը։
Այդուհանդերձ, ըստ պաշտոնական աղբյուրի՝ Սթարմերը շարունակում է կենտրոնացած մնալ իր աշխատանքի վրա։
Սթարմերի դիրքերը սասանող վտանգը հասունանում էր ամիսներ շարունակ։ Ուրբաթ օրը նրա մրցակից Էնդի Բուրնամը խորհրդարանում մանդատ ստացավ: Այդպես նա կարող է մարտահրավեր նետել վարչապետի առաջնորդությանը Լեյբորիստական կուսակցության ներսում։
Ուրբաթ օրը Սթարմերը հայտարարել էր, որ կպայքարի իր պաշտոնավարումը շարունակելու համար, կոչ անելով կուսակցությանը ներքին բախումներով չգնալ պառակտման։
Սթարմերը Բրիտանիայի կառավարության ղեկը ստանձնել է 2024-ի հուլիսին։ Եվրամիությունը լքելու հարցով 2016-ի հանրաքվեից հետո նա երկրի հինգերորդ վարչապետն է։