Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Նահանգներին և Իրանին հորդորում է «առաջ շարժվելու միջոց գտնել»։
Դաունինգ Սթրիթի տարածած հաղորդագրության մեջ վարչապետը նաև կոչ է անում պահպանել փխրուն հրադադարը։
«Կենսական կարևորության խնդիր էր, որ հրադադարը շարունակական լիներ և բոլոր կողմերը խուսափեին հետագա էսկալացիայից», - ասել է Սթարմերը Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք ալ Սաիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Երկու առաջնորդները քննարկել են նաև Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված ջանքերը։ Աշխարհի նավթի տարանցման համար կարևոր այս ջրուղին փաստացի շրջափակված է մնում Իրանի կողմից՝ երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ պատերազմի մեկնարկից հետո։ Ճգնաժամը էներգիայի թանկացման պատճառ է դարձել Բրիտանիայում և այլուր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարում համաշխարհային առևտուրը՝ նավթից և գազից անդինՄիացյալ Թագավորության վարչապետի և Օմանի սուլթանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան 21-ժամյա բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։
«Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների», - Պակիստանից մեկնելուց առաջ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ», - X-ում իր հերթին գրել է Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։