Ստամբուլում կհանդիպեն ՖԻՖԱ-ի և Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաները

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրոմն այսօր Ստամբուլում կհանդիպի Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաների հետ՝ առաջիկա աշխարհի առաջնությանը այդ երկրի հավաքականի մասնակցությունը քննարկելու համար։ «ՖԻՖԱ-ի պաշտոնյան «հավաստիացումներ» կառաջարկի Իրանի մասնակցության վերաբերյալ», - Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն հունիսի 11-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրանի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք խաղերը նախատեսված են Ամերիկայի տարածքում, սակայն թիմի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ համաձայն է Իրանի մասնակցությանն Աշխարհի առաջնությանըԻրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել ԿանադաԱՄՆ-ն դեմ չէ Իրանի մասնակցությանը Աշխարհի առաջնությանը. ՌուբիոԻրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՖԻՖԱ-ի նախագահԹրամփի ներկայացուցիչը ՖԻՖԱ-ին առաջարկել է Աշխարհի առաջնությունում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային. FTԻնֆանտինոն հայտնել է, որ Իրանը Աշխարհի առաջնության խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված էԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԹրամփը տեղին չի համարում Իրանի ներկայությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանըFIFA. Թրամփը վստահեցրել է, որ Իրանի հավաքականը կարող է մեկնել ԱՄՆ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համարԻ՞նչ կլինի, եթե Իրանը բաց թողնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. երբ սպորտը բախվում է քաղաքականությանըԻրանի մասնակցությունը 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ կասկածի տակ