«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը նույնպես ընտրություններում հաղթահարեց Ռուսաստանի Պետդումա անցնելու 5-տոկոսանոց շեմը:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, քվեարկության արձանագրությունների 96.95 տոկոսի մշակման արդյունքներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 5 տոկոսը և մնում է հինգերորդ տեղում:
Քվեարկության արձանագրությունների 95.18 տոկոսի հաշվարկի տվյալներով կուսակցությունը 4.96 տոկոսով դեռ դուրս էր մնում Ռուսաստանի նոր խորհրդարանից:
Սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրություններում, նախնական արդյունքներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի 450 մանդատից 355-ը՝ սահմանադրական մեծամասնությունը: Դա կլինի «Եդինայա Ռոսիա»-ի խոշորագույն խմբակցությունը կուսակցության ամբողջ պատմության ընթացքում:
Քվեարկության վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի սեպտեմբերի 25-ից ոչ շուտ: