Սլովենիան կարող է արգելել 15 տարեկանից փոքրերի մուտքը սոցցանցեր

Սլովենիան պատրաստում է օրինագիծ, որը կարգելի 15 տարեկանից փոքր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր։ Այսօր այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մատեյ Արկոնը։

Կրթության նախարարությունը նախաձեռնել է այս քայլը՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ երեխաներին և դեռահասներին պաշտպանելու նպատակով օրենքի մշակման գործում կներառվեն հատուկ մասնագետներ։

Ավելի վաղ անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիան պատրաստվում է արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր