Սիրիան և հիմնական քրդական զինված ուժը կիրակի օրը համաձայնության են հասել՝ քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ դնելու շուրջ։ Սրանով վերջ է դրվել մի քանի օր ընթացող մարտերին:
ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ողջունել է «առանցքային բեկումնային պահը», սակայն նշել է, որ դեռ բարդ աշխատանք է սպասվում համապարփակ ինտեգրացիոն համաձայնագրի մանրամասները լրամշակելու ուղղությամբ:
Սիրիական ժողովրդավարական ուժերի ղեկավար Մազլում Աբդին ավելի ուշ հայտարարությամբ հաստատել է, որ խմբավորումը համաձայնել է հեռանալ երկու նահանգներից՝ Դեյր էզ Զորից և Ռաքքայից:
14 կետանոց համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և Աբդին, հայտնում է են պետական ԶԼՄ-ները:
Անցյալ տարի Սիրիայի կառավարությունը և ՍԴՈՒ-ն ամիսներ շարունակ բանակցություններ էին վարում, որ մինչև 2025 թվականի վերջ քրդերի կողմից կառավարվող ռազմական և քաղաքացիական կառույցները ենթարկվեն սիրիական պետական ինստիտուտներին: