Սիրիայում հանդիպել են Անտոնիու Գուտերեշն ու Ահմեդ ալ-Շարաան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, արխիվ

Սիրայի նախագահ Ահմեդ ալ-Շարաա ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի և Միավորված Ազգերի Կազմակերպության միջև մարդասիրական և զարգացման ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև վերականգնման և վերակառուցման ջանքերին աջակցելու ուղիները։

Հանդիպմանը նաև ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը։

Սա ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղարի առաջին այցն է Սիրիա 2011-ին սկսված գրեթե 14-ամյա պատերազմից ի վեր։ 2024 թվականի վերջին տապալվեց նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմը՝ ավարտելով 2011 թվականին սկսված պատերազմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա